Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Հոկտեմբեր

Վիկտոր Յանուկովիչը պատրաստվում Է վերադառնալ Ուկրաինա

Վիկտոր Յանուկովիչը պատրաստվում Է վերադառնալ Ուկրաինա

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի պաշտպանությունն աշխատում Է հասնել այն բանին, որ նա անվտանգ վերադառնա Ուկրաինա: Այդ մասին հայտնել Է նրա փաստաբան Վիտալի Սերդյուկը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Սեպտեմբերի 23-ին Կիեւի Վճռաբեկ դատարանն սկսել Է Յանուկովիչի նկատմամբ պետական դավաճանության գործով դատավճռի բողոքարկման քննարկումը: «Նա այժմ ժամանակավորապես գտնվում Է Ռուսաստանի Դաշնության տարածքում: Եվ պաշտպանության կողմից իրականացվում են միջոցառումներ, որոնք կապահովեն հայրենիքում նրա գտնվելու հնարավորությունը»,- ասել Է նա լրագրողներին ուկրաինական «5-րդ ալիքի» եթերում: Հունվարի 24-ին Կիեւի Օբոլոնյան շրջանային դատարանը հեռակա կարգով Յանուկովիչին մեղավոր Է ճանաչել պետական դավաճանության եւ ագրեսիվ պատերազմ վարելուն աջակցելու մեջ ու նրան դատապարտել Է 13 տարվա ազատազրկման: Յանուկովիչն ինքը չի մասնակցել գործընթացին, 2014 թվականի փետրվարից նա բնակվում Է Ռուսաստանում: Ուկրաինայի նախկին նախագահը պնդում Է, որ դատավճիռն ընդհանուր ոչինչ չունի օրենքի հետ, իսկ դատական գործընթացը եղել Է «քաղաքական պատվեր», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ