Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԱՄՆ-ին միջնորդ հարկավոր չԷ Իրանի հետ բանակցելու համար. Թրամփ

ԱՄՆ-ին միջնորդ հարկավոր չԷ Իրանի հետ բանակցելու համար. Թրամփ

ամփ ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգները միջնորդի կարիք չունեն Իրանի հետ բանակցություններ վարելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը՝ լրագրողների հարցերին պատասխանելով Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսիի հետ հանդիպմանը, որը կայացել Է Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի հարթակներից մեկում:

«Մեզ միջնորդ հարկավոր չԷ: Եթե Իրանը ցանկանում Է ինչ-որ բանի հասնել, ապա չեմ կարծում, որ մեզ միջնորդ Է հարկավոր»,- ընդգծել Է ԱՄՆ-ի վարչակազմի ղեկավարը: Նրանից հետաքրքրվել են՝ ինչպես Է նա վերաբերվում ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ միջնորդ հանդես գալու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի փորձերին: «Նա իմ ընկերն Է,- ասել Է Թրամփը Մակրոնի վերաբերյալ,- բայց մենք միջնորդներ չենք փնտրում»: Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քննադատության Է ենթարկել Իրանի ղեկավարության քաղաքական ուղեգիծը: «Իրանցիները ներկայում ընթանում են լարվածության սաստկացման ճանապարհով, ինչը ռազմավարական սխալ Է»,-նրա խոսքը մեջբերում Է Le Monde թերթը: «Դա սխալ Է ինչպես հենց Իրանի, այնպես Էլ հավաքական անվտանգության ապահովման խնդրի տեսակետից»,-ասել Է Մակրոնը: Մակրոնը նշել Է, որ պահպանում Է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում իրանական միջուկային խնդրի շուրջ առաջընթացի հասնելու հույսերը: «Նյու Յորքում մեր առջեւ կարեւոր խնդիր Է ծառացած: Ճգնաժամի երկու մասնակիցներն այնտեղ ներկա են լինելու: Բայց եթե մեզ մոտ այդպիսով պահպանվել Է տեղի միասնությունը, ապա գործողությունների միասնությունը պահպանվել Է ոչ ամբողջությամբ, այնուամենայնիվ, կարելի Է հուսալ, որ ինչ-որ (դրական բան) տեղի կունենա»,-կարծիք Է հայտնել Ֆրանսիայի նախագահը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am