Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Նաթանյահուն եւ Գանցը քննարկել են միասնության կառավարության ստեղծման հնարավորությունը

Նաթանյահուն եւ Գանցը քննարկել են միասնության կառավարության ստեղծման հնարավորությունը


ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի վարչապետ եւ «Լիկուդ» կուսակցության առաջնորդ Բենիամին Նաթանյահուն եւ «Կախոլ-Լավան» կուսակցությունների կենտրոնամետ դաշինքի ղեկավար Բենի Գանցը երկրի նախագահ Ռեուվեն Ռիվլինի նստավայրում քննարկել են սեպտեմբերի 17-ին կայացած ընտրությունների արդյունքներով միասնության կառավարության ստեղծման հնարավորությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է կուսակցությունների համատեղ հայտարարության մեջ, որը երկուշաբթի երեկոյան տարածվել Է եռակողմ բանակցությունների արդյունքների վերաբերյալ:
«Նախագահի խնդրանքով Նաթանյահուն եւ Գանցը քննարկել են միասնության հասնելու ուղիները»,- նշվում Է փաստաթղթում: Իսրայելի Kan պետական ռադիոն հայտնում Է, որ հանդիպումը տեւել Է ավելի քան երկու ժամ: Ռիվլինն առաջին ժամից հետո լքել Է սենյակը՝ Նաթանյահուին եւ Գանցին թողնելով երկուսով, բայց բանակցությունների սեղանի շուրջ Է վերադարձել դրանց ավարտից մի քանի րոպե առաջ: Ռադիոկայանի տվյալներով՝ սեպտեմբերի 24-ին պլանավորված Է «Լիկուդ» կուսակցության եւ «Կախոլ-Լավան» դաշինքի բանակցորդների թիմերի հանդիպումը, իսկ Ռիվլինը Նաթանյահուին եւ Գանցին հրավիրել Է սեպտեմբերի 24-ին եւս մեկ անգամ հանդիպել Երուսաղեմի իր նստավայրում:
Ինչպես արդեն տեղեկացվել Է՝ Իսրայելի ապագա կոալիցիոն կառավարության վարչապետի թեկնածուներից ոչ մեկը Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինի մոտ կուսակցությունների ներկայացուցիչների կոնսուլտացիաների արդյունքներով չի ստացել իր օգտին պահանջվող պատգամավորական մեծամասնությունը:
Բենի Գանցի՝ «Կախոլ-Լավան» դաշինքի, որը սեպտեմբերի 17-ի խորհրդարանական ընտրություններում ստացել Է ամենամեծ թվով մանդատները, առաջնորդի օգտին արտահայտվել են, բացի նրա դաշինքի պատգամավորներից, ձախ ուղղության «Ավոդա-Գենշեր» եւ «Դեմոկրատական միություն» կուսակցությունների ներկայացուցիչները, ինչպես նաեւ Արաբական միացյալ ցուցակի 13 պատգամավորներից 10-ը: «Բալադ» կուսակցության անդամները, որը մտնում Է արաբական կուսակցությունների դաշինքի մեջ, հետ են կանչել իրենց երեք ձայները: Այսպիսով Գանցն իր օգտին նախապես ստացել Է 54 պատգամավորների ձայները:
Գործող վարչապետ Բենիամին Նաթանյահուի օգտին արտահայտվել Է 55 պատգամավոր. իր գլխավորած «Լիկուդ» կուսակցության, «Շաս» եւ «Տորայի հրեություն» կրոնական կուսակցությունների, ինչպես նաեւ «Յամինա» աջ կուսակցության ներկայացուցիչները:
«Մեր տունն Իսրայելն Է» կուսակցությունը, որը գլխավորում Է պաշտպանության նախկին նախարար Ավիգդոր Լիբերմանը, հրաժարվել Է պաշտպանել թեկնածուներից որեւիցե մեկին: Այժմ նախագահ Ռիվլինը պետք Է որոշի, թե թեկնածուներից ում վրա դնի ապագա կոալիցիոն կառավարությունը կազմելու պարտականությունը, որը հենվի Կնեսետի պատգամավորների առնվազն 61 ձայնի վրա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am