Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Անտառահատումների հարցը օրենսդրական կարգավորման կարիք ունի

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Անտառահատումների հարցը 
օրենսդրական 
կարգավորման կարիք ունի

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է․ «Վերջին շուրջ 30 տարիների ոչ արդյունավետ տնտեսական գործունեության եւ գերշահագործման հետեւանքով պակասել են հանրապետության առանց այդ էլ սակավ կանաչապատ տարածքները, ընկել է անտառների արտադրողականությունն ու պաշտպանական ունակությունը։ Արդյունքում Հայաստանի տարածքի միայն 11 տոկոսն է անտառապատ։ Հայաստանի կանաչ տարածքների, ինչպես նաեւ վտանգավոր չափերի հասնող անտառհատումների հարցը լուծելու համար ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամները ներկայացրել են ՀՀ Անտառային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին չորս առանձին օրենսդրական նախագծեր, որոնցով նախատեսվում է կարգավորել արտադրական եւ ոչ արտադրական նշանակության անտառների հարցը։ «Այսօր մենք ունենք կանաչ Հայաստանի խնդիր։ Մեր անտառները, կանաչ գոտիները փաստացի պաշտպանված չեն, հետեւաբար կանաչ Հայաստանը պաշտպանելու համար թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը պետք է համատեղ աշխատեն։ Ինձ համար խնդիրը հստակ է՝ անհրաժեշտ է մտցնել օրենսդրական կարգավորումների մի շարք, որոնք թույլ կտան իսպառ վերացնել այսօր գոյություն ունեցող խայտառակ անտառահատումները եւ առհասարակ Հայաստանում անտառների հետ կապված խնդիրները։ Մենք պետք է որքան հնարավոր է շուտ գտնենք այդ հարցի լուծումները»,- «ՀՀ»-ի հետ զրույցում ասել է Արման Աբովյանը»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am