Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն». Դիվերսիոն գործողությունները չեն արդարացնում հակառակորդի ակնկալիքները

«Հայաստանի Հանրապետություն». Դիվերսիոն գործողությունները չեն արդարացնում 
հակառակորդի ակնկալիքները

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է․ «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ եւ մասնակցությամբ սեպտեմբերի 23-ին՝ Նյու Յորքում հանդիպել են Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանը եւ Էլմար Մամեդյարովը։ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գոռ Գեւորգյանի խոսքով, որքան էլ հանդիպումը հերթականներից մեկն է, բայցեւայնպես կարեւոր է դրանց շարունակական բնույթը եւ հստակ սահմանված օրակարգի առկայությունը։ Անդրադառնալով նախօրեին ադրբեջանական կողմի դիվերսիոն ներթափանցման ձախողված փորձին, պատգամավորը նկատեց, որ պարբերաբար նմանատիպ սադրիչ գործողությունների միջոցով Ադրբեջանի իշխանությունը փորձում է թուլացնել երկրի ներքաղաքական կյանքում եղած լարվածությունը՝ որոշակիորեն շեղելով հասարակության ուշադրությունը գոյություն ունեցող խնդիրներից։ «Բնականաբար նրանց գործողությունները չեն կարող տալ ակնկալվող արդյունքը։ Գլոբալ առումով եւս դրանք որեւէ լուրջ դերակատարություն չեն կարող ունենալ բանակցային գործընթացի վրա»,- կարծիք է հայտնել պատգամավորը»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am