Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատարն օպերատիվ խորհրդակցություն է հրավիրել զորավարժությունից առաջ

ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատարն օպերատիվ խորհրդակցություն է հրավիրել 
զորավարժությունից առաջ

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանությունում սեպտեմբերի 23-ին տեղի է ունեցել օպերատիվ խորհրդակցություն, որը վարել է ոստիկանության պետի պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանը: Մասնակցել են ոստիկանության ղեկավար կազմը, ինչպես և պատասխանատու ստորաբաժանումների պետեր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, օպերատիվ խորհրդակցության նպատակը սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը հանրապետությունում անցկացվելիք ռազմավարական զորավարժություններից առաջ զորավարժությանը մասնակից ոստիկանական կարգախբերի վերաբերյալ վերջին ցուցումները տալն է եղել: «Ինչպես գիտեք` սեպտեմբերի 24-ից մեկնարկելու են ռազմավարական զորավարժությունները: Ուսումնավարժական հավաքների և պարապմունքների ընթացքում զորահավաքային նախապատրաստության միջոցառումների իրականացմամբ հնարավոր կլինի գնահատել ռազմական անվտանգության համակարգի զորահավաքային հնարավորությունները: Ոստիկանությունը զորահավաքի ժամանակ իր հստակ գործողություններն ունի: Դա պահեստազորում գտնվող քաղաքացիների մոբիլիզացիան է, զինկոմիսարիատներից զորահավաքակայան ու տեղակայման վայրեր մեկնող տրանսպորտային միջոցների անվտանգ տեղաշարժի ապահովումը և այլն: Սա հայրենիքի նկատմամբ մեր պարտքն է, մեր հոգու պարտքը, և մենք պետք է այն պատվով կատարենք»,- ասել է Արման Սարգսյանը:

Խորհդակցության ընթացքում քննարկվել են ռազմական դրության պայմաններում ոստիկանական ուժերի պատրաստականության, ծառայողների տեղաբաշխման ու գործողությունների վերաբերյալ այլ հարցեր ևս:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am