Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Սպանության փորձ կատարելու համար հետախուզման մեջ գտնվող անձը հայտնաբերվել է

Սպանության փորձ կատարելու համար հետախուզման մեջ գտնվող անձը հայտնաբերվել 
է

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում շարունակվում է Վանաձորի 32-ամյա բնակչի նկատմամբ սպանության փորձի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Հետախուզման մեջ գտնվող 58-ամյա տղամարդը հայտնաբերվել է: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Ավելի վաղ քննչական կոմիտեն հայտնել էր, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, ապօրինի կերպով ձեռք բերած և պահած հրազենով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, Վանաձոր քաղաքի Բաթումի փողոցում կրակել էր համաքաղաքացու՝ 1987թ. ծնված տղամարդու որովայնին՝ պատճառելով հրազենային վնասվածք:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին մասերով, որով նախաքննության կատարումը հանձնարարվել էր քննչական խմբին:

Նախաքննության ընթացքում կատարված մի շարք քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել էին դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով նույնպես Վանաձոր քաղաքի բնակիչ է՝ ծնված 1961 թվականին: Նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում:

Քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների, օպերատիվ-հետախուզական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում կասկածյալը հայտնաբերվել է և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին:

Նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերահաստատելու մասին քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան, ինչը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am