Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Ռոմա»-ն հաղթեց «Բոլոնիա»-ին. Մխիթարյանը մասնակցեց խաղին

«Ռոմա»-ն հաղթեց «Բոլոնիա»-ին. Մխիթարյանը մասնակցեց խաղին

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի ֆուտբոլի առաջնության 4-րդ տուրի շրջանակներում «Ռոմա»-ն հյուրընկալվեց «Բոլոնիա»-ին:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ առաջին խաղակեսում երկու ունեին մի շարք հնարավորություններ գրավելու մրցակցի դարպասը, բայց այդպես էլ դարպասի գրավում չարձանագրվեց: Երկրորդ կեսի մեկնարկին Ալեքսանդր Կոլարովը առաջ մղեց «Ռոմա»-ին: Սակայն 5 րոպե անց՝ 54-րդ րոպեին, «Բոլոնիա»-ն վերակագնեց հաշվի հավասարությունը 11 մետրանոցի շնորհիվ: Աչքի ընկավ Նիկոլա Սանսոնեն: «Ռոմա»-ի ֆուտբոլիստների աջողվեց վերջին ավելացված րոպեին գոլ խփել և հաղթանակ տոնել: Գլխով շեշտակի հարվածով աչքի ընկավ Էդին Ջեկոն:

Հանդիպումն ավարտվեց 1:2՝ հօգուտ «Ռոմա»-ի: 

Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 86-րդ րոպեին:

«Ռոմա»-ն հաջորդ հանդիպումը կանցկանցի «Ատալանտա»-ի հետ սեպտեմբերի 25-ին:

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am