Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Հոկտեմբեր

Տիգրան Ավինյանն ընդունել է Ուրբասեր ընկերության պատվիրակությանը

Տիգրան Ավինյանն ընդունել է Ուրբասեր ընկերության պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն Սեպտեմբերի 20-ին  ընդունել է իսպանական Ուրբասեր ընկերության կառավարման խորհրդի անդամ, ֆրանսիական «Électricité de France» ընկերության նախկին գործադիր տնօրեն Անրի Պրոգլյոյի ղեկավարած պատվիրակությանը:

Ինչպես«Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, հանդիպման ընթացքում փոխվարչապետը անդրադարձել է վերջին մեկուկես տարվա ընթացքում Հայաստանում տեղի ունեցած քաղաքական և տնտեսական հիմնարար փոփոխություններին և բարեփոխումներին, տնտեսական աճի տեմպին, բիզնես և ներդրումային միջավայրի բարելավմանը, ներդրողների հետ կառավարության կողմից տարվող աշխատանքին:

Ուրբասերի միջազգային բիզնեսի ղեկավար Ռամոն Ռեբուելտան ներկայացրել է ընկերության գործունեության ոլորտները՝ նշելով, որ բացի Իսպանիայից իրենք աշխատում են աշխարհի 22 երկրում։ Անրի Պրոգլյոն ասել է, որ հետաքրքված են հայկական շուկա մուտք գործելու հնարավորությամբ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են աղբահանության և թափոնների կառավարման, տրանսպորտի և էներգետիկ ենթակառուցվածքների ոլորտներում համագործակցության  հեռանկարները։




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ