Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Թբիլիսիի հեռուսատաշտարակը լուսավորվել է Հայոց եռագույնով

Թբիլիսիի հեռուսատաշտարակը լուսավորվել է Հայոց եռագույնով

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Հայաստանի Հանրապետության անկախության  տոնի առթիվ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի դրոշի եռագույնով:

Այս մասին  «Արմենպրես»-ը տեղեկացավ Վրաստանում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջը:

2018-ին հեռուստաաշտարակը ևս լուսավորվել էր Հայաստանի դրոշի գույներով: Հայաստանի երրորդ Հանրապետությունը սեպտեմբերի 21-ին նշում է անկախության 28-րդ տարեդարձը: 28 տարի առաջ հայ ժողովուրդը հանրաքվեի միջոցով իր վճռական «այո»-ն ասաց Հայաստանի անկախությանը: Հայաստանի չափահաս բնակչության 95,5%-ը «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի ժողովրդավարական անկախ պետություն` ԽՍՀՄ կազմից դուրս» հարցին դրական պատասխան տվեց: Արդեն երկու օր անց` սեպտեմբերի 23-ին, երկրի Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան հանրապետություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am