Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

ԱՄՆ-ի մայրաքաղաքում բացել են Ջորջ Վաշինգտոնի վերականգնված հուշարձանը

ԱՄՆ-ի մայրաքաղաքում բացել են Ջորջ Վաշինգտոնի վերականգնված հուշարձանը

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեք տարվա նորոգումից հետո բացվել Է Ջորջ Վաշինգտոնի վերականգնված հուշարձանը՝ վիթխարի կոթողը, որը գտնվում Է ԱՄՆ-ի մայրաքաղաքի հենց ամենակենտրոնում: Հանդիսավոր արարողությունը՝ ԱՄՆ-ի առաջին տիկին Մելանյա Թրամփի մասնակցությամբ, տեղի Է ունեցել սեպտեմբերի 19-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Միջոցառմանը նաեւ հրավիրվել Էին Վաշինգտոնի տարրական դպրոցներից մեկի աշակերտները, որոնք առաջին տիկնոջ հետ կտրեցին ամերիկյան դրոշի գույներով ժապավենը շենքի մուտքի առջեւ: Դրանից անմիջապես հետո հուշարձանը բացեց իր դռներն այցելուների հիմնական զանգվածի համար: Ջորջ Վաշինգտոնի հուշարձանը, որի գագաթ այժմ կարելի Է կրկին բարձրանալ, Միացյալ Նահանգների մայրաքաղաքի ամենաբարձր կառույցն Է: 1884 թվականին շինարարության ավարտի պահին այն նաեւ աշխարհի ամենաբարձր շինությունն Էր, քանի դեռ դրա ռեկորդը մի քանի տարի անց՝ 1889 թվականին, չԷր գերազանցել Փարիզի Էյֆելյան աշտարակը:

The Washington Post թերթի տվյալներով՝ հուշարձանի վերակառուցման համար ընդհանուր առամամբ ծախսվել Է մինչեւ 11 միլիոն դոլար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am