Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Վրաստանի դատախազությունը գործ Է հարուցել նախագահի կողմից դատապարտյալների ներման կապակցությամբ

Վրաստանի դատախազությունը գործ Է հարուցել նախագահի կողմից դատապարտյալների ներման կապակցությամբ
ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի գլխավոր դատախազությունը հայտնում Է մի քանի դատապարտյալների համաներման գործընթացում երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի կողմից լիազորությունների վերազանցման հնարավոր փաստի հետաքննություն սկսվելու մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Գլխավոր դատախազությունը հետաքննություն Է սկսել դատապարտյալներ Ռամազան Դեւաձեի, Ասլան Բեժանիձեի, Զուրաբ Նադիրաձեի եւ մյուսների համաներման գործընթացում լիազորությունների վերազանցման հնարավոր փաստի կապակցությամբ»,-ասված Է գերատեսչության հայտարարության մեջ:
Օգոստոսին ընդդիմության եւ շարքային քաղաքացիների վրդովմունքն Էր առաջացրել այն, որ Զուրաբիշվիլին ներում Է շնորհել Դեւաձեին, որը դատապարտվել Էր 2014 թվականին ոստիկան Թարաշ Մուքբանյանին սպանելու համար: Նախագահի նստավայրի բակում այդ կապակցությամբ տեղի Է ունեցել հանրահավաք: Այնուհետեւ նախագահն ընդունել Է համաներման վերաբերյալ հերթական սկանդալային որոշումը՝ ազատ Է արձակվել Բեժանիձեն, որը դատապարտվել Էր 18-ամյա Դավիթ Օթխմեզուրիին՝ պատմաբան Գեորգի Օթխմեզուրիի որդուն, սպանելու համար:
Ընդդիմության եւ իշխանությունների ներկայացուցիչները հայտարարել են, որ նախագահի կողմից համաներման իրավունքը պետք Է վերանայվի: Վրաստանի նախագահն իր հերթին հայտնել Է, որ մորատորիում Է հայտարարում դատապարտյալների համաներման իրավունքի վրա, քանի դեռ երկրի խորհրդարանը կարգավորիչ կանոններ չի ընդունել այդ հարցի վերաբերյալ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am