Վրաստանի դատախազությունը գործ Է հարուցել նախագահի կողմից դատապարտյալների ներման կապակցությամբ

Armenpress 15:15, 20 Սեպտեմբեր, 2019
ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի գլխավոր դատախազությունը հայտնում Է մի քանի դատապարտյալների համաներման գործընթացում երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի կողմից լիազորությունների վերազանցման հնարավոր փաստի հետաքննություն սկսվելու մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Գլխավոր դատախազությունը հետաքննություն Է սկսել դատապարտյալներ Ռամազան Դեւաձեի, Ասլան Բեժանիձեի, Զուրաբ Նադիրաձեի եւ մյուսների համաներման գործընթացում լիազորությունների վերազանցման հնարավոր փաստի կապակցությամբ»,-ասված Է գերատեսչության հայտարարության մեջ:Օգոստոսին ընդդիմության եւ շարքային քաղաքացիների վրդովմունքն Էր առաջացրել այն, որ Զուրաբիշվիլին ներում Է շնորհել Դեւաձեին, որը դատապարտվել Էր 2014 թվականին ոստիկան Թարաշ Մուքբանյանին սպանելու համար: Նախագահի նստավայրի բակում այդ կապակցությամբ տեղի Է ունեցել հանրահավաք: Այնուհետեւ նախագահն ընդունել Է համաներման վերաբերյալ հերթական սկանդալային որոշումը՝ ազատ Է արձակվել Բեժանիձեն, որը դատապարտվել Էր 18-ամյա Դավիթ Օթխմեզուրիին՝ պատմաբան Գեորգի Օթխմեզուրիի որդուն, սպանելու համար:Ընդդիմության եւ իշխանությունների ներկայացուցիչները հայտարարել են, որ նախագահի կողմից համաներման իրավունքը պետք Է վերանայվի: Վրաստանի նախագահն իր հերթին հայտնել Է, որ մորատորիում Է հայտարարում դատապարտյալների համաներման իրավունքի վրա, քանի դեռ երկրի խորհրդարանը կարգավորիչ կանոններ չի ընդունել այդ հարցի վերաբերյալ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am