Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Եղեգնաձորում տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքով ձերբակալվել է Վայոց ձորի մարզպետի օգնականը

Եղեգնաձորում տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքով ձերբակալվել է Վայոց ձորի 
մարզպետի օգնականը

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում սեպտեմբերի 18-ի գիշերը զինվորականների և մարզպետարանի աշխատակիցների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը):

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ դատախազի գլխավոր խորհրդական Գոռ Աբրահամյանը:

«Դատախազական հսկողության ներքո ընթանում է լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, մասնակից յուրաքանչյուր անձի գործողություններին իրավական գնահատական տալու ուղղությամբ:

Փոխգնդապետի կոչումով մի զինվորականի միջադեպի ընթացքում ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու կասկածանքով այսօր ձերբակալվել է Վայոց Ձորի մարզպետի օգնականի պաշտոնն զբաղեցնող Հ. Գ.-ն:

Ողջ ծավալով ստուգվում է նաև միջադեպին Վայոց Ձորի մարզպետի հնարավոր մասնակցությունը»,- գրել է Աբրահամյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am