Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սի Ծինփինը շնորհավորական ուղերձ է հղել Արմեն Սարգսյանին՝ Անկախության տոնի առթիվ

Սի Ծինփինը շնորհավորական ուղերձ է հղել Արմեն Սարգսյանին՝ Անկախության տոնի 
առթիվ

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը Հայաստանի անկախության տոնի առիթով շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Ուղերձում ասվում է.

«Հարգելի պարոն Նախագահ,

Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ Չինաստանի կառավարության և ժողովրդի, ինչպես նաև անձամբ իմ անունից ի դեմս Ձեզ՝ սրտանց շնորհավորում և բարեմաղթանքներ եմ հղում բարեկամ հայ ժողովրդին։

Ներկայումս չին-հայկական բարեկամական հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում։ Երկու երկրների միջև բարձր մակարդակի սերտ շփումներ են իրականացվում, գնալով ամրապնդվում է քաղաքական փոխվստահությունը, առաջ է ընթանում համակողմանի համագործակցությունը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության համատեղ իրականացման շրջանակներում։ Ես մեծապես կարևորում եմ չին-հայկական հարաբերությունների զարգացումը և պատրաստակամ եմ Ձեզ հետ միասնական ջանքերով ապահովել երկկողմ հարաբերությունների փոխշահավետ և շարունակական խորացումը՝ ի բարօրություն մեր երկրների ժողովուրդների։

Մաղթում եմ Ձեր երկրին բարգավաճում, իսկ հայ ժողովրդին՝ երջանկություն և բարեկեցություն»։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am