Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ՀՀ նախագահը Ծնողական փառքի մեդալով է պարգևատրել բազմազավակ ընտանիքների ծնողների

ՀՀ նախագահը Ծնողական փառքի մեդալով է պարգևատրել բազմազավակ 
ընտանիքների ծնողների

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Մարինե Սարգսյանին և Մուշեղ Խաչատրյանին Ծնողական փառքի մեդալով պարգևատրելու մասին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի. Անկախության տոնի առթիվ, ընտանիքի կայացման և ամրապնդման գործում ունեցած ավանդի, ութ զավակ խնամելու և դաստիարակելու, նրանց ֆիզիկական և բարոյական զարգացումն ապահովելու համար Մարինե Սարգսյանին  և Մուշեղ Խաչատրյանին պարգևատրել Ծնողական փառքի մեդալով,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում:

ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով Ծնողական փառքի մեդալով պարգևատրվել են Անժելա և Մարտիկ Մելքոնյանները:

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվա-ծի 1-ին մասի. Անկախության տոնի առթիվ, ընտանիքի կայացման և ամրապնդման գործում ունեցած ավանդի, տասնհինգ զավակ խնամելու և դաստիարակելու, նրանց ֆիզիկական և բարոյական զարգացումն ապահովելու համար Անժելա և Մարտիկ Մելքոնյաններին պարգևատրել Ծնողական փառքի մեդալով»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում:

ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով էլ Ծնողական փառքի մեդալով է պարգևատրվել Շուշանիկ Ռստակյանը:

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի. Անկախության տոնի առթիվ, ընտանիքի կայացման և ամրապնդման գործում ունեցած ավանդի, տասներկու զավակ խնամելու և դաստիարակելու, նրանց ֆիզիկական և բարոյական զարգացումն ապահովելու համար Շուշանիկ Ռստակյանին պարգևատրել Ծնողական փառքի մեդալով»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am