Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. ինչ ուղղությամբ կծախսվի տնտեսված 954 հազար դոլարը

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. ինչ ուղղությամբ կծախսվի տնտեսված 954 
հազար դոլարը

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Գործադիրը երեկվա նիստում հավանություն տվեց Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող «Էլեկտրաէներգիայի հաղորդման ցանցի վերակառուցում» վարկային ծրագրի շրջանակներում տնտեսված միջոցների օգտագործման առաջարկին: Տնտեսված գումարի չափը 954 հազար ԱՄՆ դոլար է: Այժմ «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ –ն առաջարկել է տնտեսված միջոցներից 954 հազար դոլար գումարը նպատակաուղղել էներգահամակարգի հուսալի եւ անխափան աշխատանքն ապահովելու համար անհրաժեշտ տեխնոլոգիական տվյալների հաղորդման կրկնորդված կապուղիների անցկացմանը: Այս գործն անելու համար անհրաժեշտ է մոտ 846 049 եվրո (2019թ. փետրվարի 14-ին ՀՀ ԿԲ սահմանած տարադրամների փոխարժեքով կազմում է 953 581 դոլար, որից 897 227 դոլարը՝ սարքավորման եւ տեղադրման աշխատանքների, 56 354 դոլարը՝ չնախատեսված ծախսերի համար): Գաղտնիք չէ, որ «Տաթեւ» ՀԷԿ-ը հայկական էներգահամակարգի կարեւորագույն էլեկտրակայաններից մեկն է, որն առանցքային դեր ունի Իրան-Հայաստան միջհամակարգային էլեկտրահաղորդման գծերով բեռի կարգավորման հարցում: Ինչպես նաեւ մասնակցում է էներգահամակարգի հաճախականության կարգավորմանը` իրանական էներգահամակարգից առանձնացված ռեժիմով աշխատելու դեպքում: Այս պատճառով էլ «Տաթեւ»-ից տեխնիկական տվյալների հաղորդման կապուղիների անխափան աշխատանքը էապես կարեւորվում է»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am