Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Հոկտեմբեր

«Քաոս»-ը եւ «Պատվից առավել»-ը «ՏԷՖԻ-Համագործակցություն» հեռուստափառատոնի հաղթողների թվում են

«Քաոս»-ը եւ «Պատվից առավել»-ը «ՏԷՖԻ-Համագործակցություն» հեռուստափառատոնի 
հաղթողների թվում են

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ՏԷՖԻ-Համագործակցություն» իններորդ միջազգային հեռուստատեսային փառատոնի ժյուրին, որը սեպտեմբերի 18-ին ավարտվել Է Քիշնեւում, հայտարարել Է դափնեկիրներին եւ պարգեւներ հանձնել լավագույն սերիալների համար: Փակման արարողությանը, որը կայացել Է Հանրապետության պալատում, մրցանակներ են ստացել նաեւ Հայաստանը ներկայացնող «Քաոս» եւ «Պատվից առավել» սերիալները:

Մրցանակակիրների թվում են՝ «Սովորական կին» եւ «Տնային կալանք» ռուսական սերիալները, «Ամեն ինչ նորովի» (Լատվիա), «Ավտոդպրոց» (Բելառուս), «Ոչ մի քայլ ետ» (Ուկրաինա), «Վեցերորդ պահակակետը» (Ղազախստան) սերիալները եւ ուրիշներ: Ընդամենը հեռուստափառատոնին ներկայացվել Էին 80-ից ավելի սերիալներ:

«Մեզ համար մեծ պատիվ Է նման փառատոն կազմակերպելը, հուսով եմ, որ այս իրադարձությունը նոր խթան կհաղորդի մեր երկրում վավերագրական ու գեղարվեստական կինոյի զարգացմանը»,-արարողությանն ասել Է Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը, որը հովանավորել Է փառատոնի անցկացումը: «Մեր երկրներն ընդհանուր ապագա ունեն, որովհետեւ մենք բոլորս հարեւաններ ենք: Մենք միմյանց ավելի լավ հասկանալու կարիք ունենք, հուսով ենք, որ մեր ֆորումն իր ավանդը կներդնի դրանում»,-նշել Է «Ռուսական հեռուստատեսության ակադեմիա» հիմնադրամի նախագահ Ալեքսանդր Ակոպովը, հիմնադրամ, որը «ՏԷՖԻ-Համագործակցություն» հեռուստափառատոնի կազմակերպիչն Է:

Փառատոնը հիմնվել Է ութ տարի առաջ՝ ԱՊՀ-ի կազմավորման 20-ամյակի տարում: Դրա հիմնական նպատակներն են՝ միասնական տեղեկատվական տարածության ձեւավորումը Համագործակցության երկրների, Վրաստանի եւ Բալթյան երկրների տարածքում, օժանդակումը հեռուստատեսության նորագույն ձեռքբերումների տարածմանը, համագործակցության հաստատումը հեռուստաընկերությունների եւ հեռուստատեսության բնագավառի պրոֆեսիոնալների միջեւ: Այդ տարիների ընթացքում փառատոնն ընդունել են Կիեւը, Աստանան, Մինսկը, Երեւանը, Օդեսան եւ այլ քաղաքներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ