Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Շուրջ 220 մլն դրամ է հատկացվել ՀՀ անկախության 28-ամյակի միջոցառումների անցկացման համար

Շուրջ 220 մլն դրամ է հատկացվել ՀՀ անկախության 28-ամյակի միջոցառումների 
անցկացման համար

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության անկախության 28-ամյակի միջոցառումների կազմակերպման և անցկացման համար պետական բյուջեից շուրջ 220 մլն դրամ է հատկացվել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին սեպտեմբերի 18-ին կառավարությունում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարն անդրադարձավ նաև սպասվող տոնական միջոցառումներին:

«Սեպտեմբերի 21-ի անկախության տոնին նվիրված հիմնական միջոցառումները Գյումրու կենտրոնական զբոսայգում մեկնարկելու են ժամը 11:00-ին: Մինչև ժամը 23:00-ն այդ զբոսայգում առանձին տաղավարներով կգործեն Երևանում հայտնի բարերն ու սրճարանները: Քաղաքի կենտրոնում կկազմակերպվեն 7 երաժշտական հարթակներ, մասնավորապես` վինիլ, էլեկտրոնային, ռոք, ջազ, փոփ, դասական, հայկական ժողովրդական երաժշտության սիրահարների համար»,- ասաց նա:

Էդուարդ Աղաջանյանը հավելեց, որ անկախության տոնին նվիրված միջոցառումներ կազմակերպվելու են նաև Երևանում և Հայաստանի այլ մարզերում: Ողջ օրվա ընթացքում տեղի են ունենալու հանրային քննարկումներ, կինոդիտում, ցուցադրություններ և ցուցահանդեսներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am