Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ռուսաստանը պատրաստ Է Թուրքիային օգնել հրթիռային տեխնոլոգիաների ստեղծման գործում. Ռոգոզին

Ռուսաստանը պատրաստ Է Թուրքիային օգնել հրթիռային տեխնոլոգիաների ստեղծման գործում. Ռոգոզին


ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը պատրաստ Է Թուրքիային օգնել հրթիռային տեխնոլոգիաներ եւ տիեզերական ապարատների ուղեծրային խմբավորում ստեղծելու գործում: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՌԻԱ Նովոստին, հայտարարել Է «Ռոսկոսմոս»-ի ղեկավար Դմիտրի Ռոգոզինը, տեղեկացնում Է «Արմնպրես»-ը:
«Եթե Թուրքիան իր համար անհրաժեշտ համարի հրթիռային տեխնոլոգիաների ստեղծումը, ապա մենք պատրաստ ենք օգնել շարժիչներով, որոշակի տեխնոլոգիաներ հանձնելով… Մենք կարող Էինք առանձին համալրող մասեր մատակարարել թուրքական մի քանի նախագծերի համար, օրինակ՝ շարժիչներ, կառավարման համակարգեր եւ շատ այլ բաներ: Մենք այստեղ լուրջ սահմանափակումներ չենք տեսնում, եւ այդ առումով Թուրքիան կարող Է ակնկալել Ռուսաստանի աջակցությունը»,- ասել Է Ռոգոզինը Անադոլու գործակալությանը տված հարցազրույցում:
Նա նշել Է, որ տիեզերքը կապված Է նաեւ երկրի անվտանգության հետ, իսկ «Թուրքիայի համար դա հատկապես հրատապ Է, քանի որ երկիրը գտնվում Է խրթին շրջապատում»:
«Ուստի Ռուսաստանի հետ համագործակցությունը տիեզերական ապարատների ուղեծրային խմբավորման զարգացման բնագավառում, որոնք կարող են մանրամասն նկարահանումներ անել եւ իրադրության զարգացման ստույգ կանխատեսումներ տալ, շատ շահավետ կլիներ մեր թուրք գործընկերների համար: Այդ ոլորտում մենք պատրաստ ենք համաձայնույթան գալ»,- նշել Է Ռուսաստանի պետական կորպորացիայի ղեկավարը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am