Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

ՀՀ ԱԺ պատգամավորները իտալացի գործընկերներին հրավիրել են Հայաստան

ՀՀ ԱԺ պատգամավորները իտալացի գործընկերներին հրավիրել են Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը Իտալիայում հանդիպել է Իտալիայի Պատգամավորների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարտա Գրանդեի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ռուբինյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

« Այսօր Հռոմում ԱԺ Հայաստան-Իտալիա բարեկամական խմբի ղեկավար Մարիա Կարապետյանի հետ հանդիպեցինք Իտալիայի համապատասխան բարեկամական խմբի ղեկավարի և անդամների հետ, այնուհետև հանդիպում ունեցանք Իտալիայի Պատգամավորների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարտա Գրանդեի հետ։ Տիկին Գրանդեին իր հանձնաժողովի անդամների հետ միասին հրավիրեցի Հայաստան։

Շարունակում ենք նոր կապեր ստեղծել մեր գործընկերների հետ՝ հանուն հայկական շահերի ու հանուն միջազգային համագործակցության»,- գրել է Ռուբինյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am