Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Էկոնոմիկայի փոխնախարարն ընդունել է միջազգային փորձագետներ և վենչուրային ներդրողների

Էկոնոմիկայի փոխնախարարն ընդունել է միջազգային փորձագետներ և վենչուրային 
ներդրողների

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանն այսօր ընդունել է միջազգային փորձագետներ և վենչուրային ներդրողներ Լուիջի Ամատիին և Բրիջիթ Բոումենին։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպումը կազմակերպվել էր Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցի (Business Angel Network of Armenia) նախաձռնությամբ։

Լուիջի Ամատին Business Angels Europe նախագահն է, МЕТА վենչուրային ընկերության գործադիր տնօրենը և «Իտալական հրեշտակ» ներդրողների ցանցի հիմնադիրը, իսկ Բրիջիթ Բոումենը Եվրոպայի բիզնես ներդրող հրեշտակների ցանցի նախագահն է։

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայկական գիտելիքահեն ստարտափ թիմերում ներդրումային հնարավորությունների ընդլայնման հեռանկարները։

Նաիրա Մարգարյանն ընդգծել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության համար առաջնահերթ է ՓՄՁ-ների համար ֆինանսների հասանելիության ապահովումը, իսկ բիզնես հրեշտակները և վենչուրային ներդրողներն այդ գործընթացի անբաժանելի մասն են։

Լուիջի Ամատին և Բրիջիթ Բոումենը նշել են, որ օրենսդրական համակարգի բարեփոխումներն ու պարզեցումները կարող են Հայաստանն ավելի գրավիչ դարձնել բիզնես հրեշտակների շրջանում, ինչի շնորհիվ կարող են նաև ավելանալ նրանց կողմից կատարվող ներդրումները։

Նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը պատրաստակամություն է հայտնել հաջորդիվ քննարկել առաջիկա անելիքները և շարունակական համագործակցություն հաստատել Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցի հետ։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am