Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Պլաչիդո Դոմինգոն հանդես կգա Մոսկվայի Մեծ թատրոնի օպերային ներկայացման մեջ

Պլաչիդո Դոմինգոն հանդես կգա Մոսկվայի Մեծ թատրոնի օպերային ներկայացման մեջ

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի պետական ակադեմիական Մեծ թատրոնը (ՊԱՄԹ), որը սեպտեմբերի 17-ին բացում Է հերթական տարեշրջանը, նոր ստեղծագործական տարում հանդիսատեսներին խոստանում Է առնվազն տասը պրեմիերա, ինչպես նաեւ ականավոր իսպանացի տենոր Պլաչիդո Դոմինգոյի դեբյուտը, որն առաջին անգամ հանդես կգա Մոսկվայի Մեծ թատրոնի օպերային ներկայացման մեջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 17-ին ՏԱՍՍ-ին հայտնել Է թատրոնի գլխավոր տնօրեն Վլադիմիր Ուրինը:

«Առաջիկա 244-րդ սեզոնի պլանները հայտարարվել են դեռ ապրիլին, բայց այն ժամանակ մի քանի իրադարձություն վաղաժամ կլիներ ազդարարել: Ես նկատի ունեմ Պլաչիդո Դոմինգոյի մասնակցությունը մեր օպերային բեմադրությանը: Այժմ պարտավորագիրն ստորագրված Է, եւ այդ մասին կարելի Է խոսել հրապարակավ»,-ասել Է Ուրինը: Նա տեղեկացրել Է, որ Դոմինգոն կերգի Ջուզեպե Վերդիի «Տրավիատա» օպերայում: «Նա կկատարի Ժերմոնի դերերգը: Ես լսել եմ նրա այդ դերերգը. Դա, իմ կարծիքով, հիանալի Է»,-նշել Է ՊԱՄԹ-ի գլխավոր տնօրենը: Նրա խոսքով՝ Դոմինգոն կմասնակցի «Տրավիատա»-ի երկու ներկայացման, որոնք պլանավորված են 2020 թվականի ապրիլի վերջին: «Դոմինգոն Մեծ թատրոնի բեմում ելույթ Է ունեցել համերգներում, բայց բեմադրության մեջ կերգի առաջին անգամ»,-ընդգծել Է Ուրինը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am