Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Տղամարդը երկու անգամ հաղթահարել Է քաղցկեղը եւ անսպասելիորեն միլիոնատեր դարձել. The New York Post

Տղամարդը երկու անգամ հաղթահարել Է քաղցկեղը եւ անսպասելիորեն միլիոնատեր դարձել. The New York Post

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Բենդ քաղաքի (Օրեգոնի նահանգ) բնակիչը երկու անգամ բուժվել Է քաղցկեղից եւ վիճակախաղով խոշոր ջեքփոթ շահել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The New York Post թերթը:

Սթյու Մակդոնալդն ամեն շաբաթ Megabucks վիճակախաղի տոմս Է գնել: Նրա խոսքով՝ ամեն անգամ կինը՝ Կլաուդիան, քաջալերել Է իրեն եւ ասել. «Դե, շահող տոմս ստացի՛ր»: Սեպտեմբերի 7-ին Մակդոնալդը հերթական անգամ վիճակախաղի տոմս Է ձեռք բերել, սակայն Կլաուդիան մոռացել Է հաջողություն մաղթել ամուսնուն: Հեց այդ ժամանակ Էլ տղամարդը հաղթող Է դարձել. նա 4,6 միլիոն դոլար Է շահել: «Ի՜նչ հաջողակն եմ ես: Երկու անգամ հաղթահարեցի քաղցկեղը, իսկ այժմ ա՛յս հաղթանակը: Ցնցո՜ղ Է»,- ընդգծել Է ամերիկացին: Նա որոշել Է միանգամից վերցնել դրամական շահումը եւ հարկերը վճարելուց հետո ստացել Է 1,5 միլիոն դոլար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am