Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Թալիբներն ստանձնել են Փարվանի նահանգում եւ Քաբուլում պայթյունների պատասխանատվությունը. Al Jazeera

Թալիբներն ստանձնել են Փարվանի նահանգում եւ Քաբուլում պայթյունների պատասխանատվությունը. Al Jazeera
ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Թալիբան» արմատական շարժումն ստանձնել Է այն պայթյունների պատասխանատվությունը, որոնք սեպտեմբերի 17-ին որոտացել են Աֆղանստանի Փարվանի նահանգում եւ երկրի մայրաքաղաք Քաբուլում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Al Jazeera հեռուստաալիքը:
Սեպտեմբերի 17-ին Աֆղանստանի Փարվանի նահանգում՝ նախագահ Աշրաֆ Ղանիի շտաբի կողմից նախընտրական հանրահավաքի անցկացման վայրից ոչ հեռու, որոտացել Է երկու պայթյուն: Զոհվել Է առնվազն 24 մարդ, 31 հոգի վերքեր են ստացել: Աֆղանստանի գործող նախագահը չի տուժել:
Փոքր-ինչ ավելի ուշ Քաբուլի կենտրոնական մասում տեղի Է ունեցել եւս մեկ պայթյուն: Զոհվել Է առնվազն երեք մարդ, մի քանի աֆղանցիներ վերքեր են ստացել:
Աֆղանստանի նախագահի ընտրությունները նշանակված են 2019 թվականի սեպտեմբերի 28-ին: Ավելի վաղ պլանավորվում Էր, որ ընտրությունները կանցկացվեն հուլիսի 20-ին: Դրանք տեղափոխել են արդեն մի քանի անգամ: Ղանին Աֆղանստանի նախագահի պաշտոնն զբաղեցնում Է 2014 թվականից: Սահմանադրությանը համապատասխան, պետության ղեկավարն ընտրվում Է 5 տարով՝ երկրորդ ժամկետով վերընտրվելու հնարավորությամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am