Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Վաճառքի Է հանվել Էդվարդ Սնոուդենի հուշերի գիրքը

Վաճառքի Է հանվել Էդվարդ Սնոուդենի հուշերի գիրքը

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 17-ին սկսվել են ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալության (ԱԱԳ) նախկին աշխատակից եւ Կենտրոնական հետախուզական վարչության նախկին պայմանագրորդ Էդվարդ Սնոուդենի հուշերի գրքի վաճառքները: Amazon-ում այն վաճառվում Է 24,8 դոլարով փափուկ կազմով, 18,16 դոլարով կոշտ կազմով, 15,11 դոլարով Էլեկտրոնային ձեւաչափով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Դրա անվանումը՝ Permanent Record կարելի Է թարգմանել որպես «Անձնական գործ»: Այն մատչելի Է երկու տասնյակ երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում եւ մեծ Բրիտանիայում:

Սնոուդենը գրքում պատմում Է, թե ինչպես են Միացյալ Նահանգների հատուկ ծառայություններն օգտագործում լրտեսության Էլեկտրոնային մեթոդները համաքաղաքացիների եւ օտարերկրացիների, ընդհուպ մինչեւ պետությունների ղեկավարների նկատմամբ, ինչպես Է ինքն օգնել ստեղծելու այդ համակարգը եւ ինչու Է որոշել 2013 թվականին երկրից փախչել եւ գաղտնազերծել այդ տվյալները: 2013 թվականի ամռանից նա գտնվում Է Ռուսաստանում, որտեղ կեցության վկայագիր Է ստացել:

Գրքի հրապարակումից առաջ Սնոուդենը մի քանի հարցազրույց Է տվել: Guardian թերթին նա պատմել Է, որ քայլում Է Մոսկվայում՝ չթաքցնելով դեմքը, երկու տարի առաջ ամուսնացել Է եւ շարունակում Է կարոտել ֆաստֆուդի Taco Bell ցանցի կերակուրը: Նա նաեւ նշել Է Ռուսաստանի գեղեցկությունը եւ նրա քաղաքականության խնդրահարույց լինելը: Նա նաեւ նշել Է, որ կցանկանար տեղափոխվել Ֆրանսիա կամ Գերմանիա: ԱՄՆ-ում Սնոուդենին առաջադրել են լրտեսության եւ պետական սեփականության հափշտակման մեղադրանքներ, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am