Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Ֆրանսիայի հյուսիսում սկսել են անօրինական միգրանտների ճամբարի տարաբնակեցումը. BFM

Ֆրանսիայի հյուսիսում սկսել են անօրինական միգրանտների ճամբարի տարաբնակեցումը. BFM

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիացի ոստիկանները սեպտեմբերի 17-ի առավոտյան ձեռնամուխ են եղել երկրի հյուսիսի Գրանդ Սենտ քաղաքի (Նորի դեպարտամենտ) ծայրամասում անօրինական միգրանտների ճամբարի տարաբնակեցմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է BFM հեռուստաալիքը: Հեռուստաալիքի տվյալներով՝ մարզական համալիրի տարածքում գտնվող ճամբարում բնակվում Էր շուրջ հազար մարդ: Այժմ նրանց ավտոբուսներով տանում են Օ դը Ֆրանսի տարածաշրջանի միգրանտների ընդունման եւ բաշխման կենտրոններ:

Գրանդ Սենտը Լա Մանշի ափի Դյունկերկ նավահանգստի մերձավոր արվարձանն Է: Ֆրանսիայի հյուսիսում այդ տարածաշրջանն արդեն առաջին անգամը չԷ, որ դառնում Է անօրինական միգրանտների զանգվածային կենտրոնացման վայր, որոնք լավագույն կյանքի որոնումներով ձգտում են հասնել Մեծ Բրիտանիա: Տեղական իշխանությունները կանոնավորապես անցկացնում են շրջայցեր՝ փորձելով տարաբնակեցնել անօրինական միգրանտների տարերային բնակավայրերը, բայց տարահանվածների փոխարեն ժամանում են նորերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am