Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ռուսաստանը եւ Իրանը կկարողանան վճարումներ կատարել առանց SWIFT-ի, հայտարարել են Թեհրանում

Ռուսաստանը եւ Իրանը կկարողանան վճարումներ կատարել առանց SWIFT-ի, հայտարարել են Թեհրանում

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը եւ ՌԴ-ն կարգավորել են կապը վճարումների վերաբերյալ ֆինանսական հաղորդագրությունների փոխանցման իրենց ազգային համակարգերի միջեւ՝ առանց օգտագործելու SWIFT միջբանկային համակարգը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Mehr գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի Կենտրոնական բանկի ղեկավարին:

«Ռուսաստանի եւ Իրանի միջ բանկային կապեր են հաստատվել Ֆինանսական հաղորդագրությունների փոխանցման ռուսական համակարգի եւ իրանական SEPAM-ի միջոցով, առանց տեղեկատվության փոխանցման SWIFT գլոբալ ֆինանսական համակարգի օգտագործման»,-գործակալությունը մեջբերում Է Իրանի Կենտրոնական բանկի ղեկավար Աբդոլնասեր Հեմաթիի խոսքը:

SWIFT-ը տեղեկատվության փոխանցման եւ վճարումներ կատարելու միջազգային միջբանկային համակարգ Է: Դրան միացած են ավելի քան 200 երկրի 10,8 հազարից ավելի խոշորագույն կազմակերպություններ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am