Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Նախագահն ընդունել է միջազգային փորձագետներ և վենչուրային ներդրողներ Լուիջի Ամատին և Բրիջիթ Բոումենին

Նախագահն ընդունել է միջազգային փորձագետներ և վենչուրային ներդրողներ Լուիջի 
Ամատին և Բրիջիթ Բոումենին

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է միջազգային փորձագետներ և վենչուրային ներդրողներ, «Business Angels Europe» կազմակերպության նախագահ և «МЕТА» վենչուրային ընկերության գործադիր տնօրեն, իտալական հրեշտակ ներդրողների ցանցի հիմնադիր Լուիջի Ամատին և Եվրոպայի բիզնես ներդրող հրեշտակների ցանցի (EBAN) պատվավոր նախագահ Բրիջիթ Բոումենին։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, միջազգային փորձագետները մեր երկրում են BANA-ի՝ Business Angel Network of Armenia-ի հրավերով ՝ տեղեկատվական տեխնոլոգիաների և բիզնեսի ղեկավարների ու ներդրողների համար կազմակերպվող համաժողովին մասնակցելու և ներդրումների ներգրավման, ստարտափերի էկոհամակարգերի ձևավորման և այլ հարցերում խորհրդատվություն տրամադրելու նպատակով:

Նախագահ Արմեն Սարգսյանը ողջունել է նրանց այցը և հայկական ընկերություններին ու ստարտափ թիմերին իրենց փորձով ու գիտելիքներով օգտակար լինելու պատրաստակամությունը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանում տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների զարգացման հեռանակարների, ստարտափերի էկոմիջավայրի ձևավորման և կայացման հարցերի շուրջ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am