Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Վրաստանում հարցվածների 49 տոկոսի կարծիքով, երկիրը զարգանում է ոչ ճիշտ ուղղությամբ. NDI

Վրաստանում հարցվածների 49 տոկոսի կարծիքով, երկիրը զարգանում է ոչ ճիշտ ուղղությամբ. NDI

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային դեմոկրատական ինստիտուտի (NDI) ուսումնասիրության արդյունքների համաձայն, Վրաստանում հարցվածների 49 տոկոսը գտնում Է, որ երկիրը զարգանում Է ոչ ճիշտ ուղղությամբ: Ինչպես հայտարարել Է Վրաստանում NDI-ի գրասենյակի ղեկավար Լորա Թորնթոնը, վերջին տասը տարվա ընթացքում սա այդ հարցի վերաբերյալ արձանագրված ամենաբարձր ցուցանիշն Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online-ին:

Նույն ուսումնասիրության համաձայն, հարցվածների 30 տոկոսը նշել Է, որ Վրաստանն ընդհանրապես չի փոխվում, իսկ 18 տոկոսը կարծում Է, որ երկիրը զարգանում Է ճիշտ ուղղությամբ:

Սեպտեմբերի 17-ին Ազգային դեմոկրատական ինստիտուտը ներկայացրել Է հասարակական կարծիքի ուսումնասիրության արդյունքների առաջին մասը:

Ուսումնասիրությունն անցկացվել Է հուլիսի 13-ից 29-ն ընկած ժամանակաշրջանում: Հարցմանը մասնակցել Է 2131 մարդ: Վիճակագրական անճշտությունը կազմում Է 1,7 տոկոս:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am