Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Անվտանգության խորհուրդն ադեկվատ է գնահատում ՀՀ անվտանգային իրավիճակը. Փաշինյան

 Անվտանգության խորհուրդն ադեկվատ է գնահատում ՀՀ անվտանգային իրավիճակը. 
Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության շուրջ ձևավորված անվտանգային միջավայրի հետ կապված իրադարձություններն ու զարգացումները տեղի են ունենում ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի կանխատեսումների ու գնահատականների շրջանակում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած ԱԱԽ նիստի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հայաստանի Հանրապետության շուրջ ձևավորված անվտանգային միջավայրի կապակցությամբ կարող ենք արձանագրել, որ իրադարձությունները և զարգացումները տեղի են ունենում մեր կանխատեսումների ու գնահատականների շրջանակում, ինչը նշանակում է, որ մենք, ըստ էության, ադեկվատ ենք գնահատում անվտանգային իրավիճակը, միջավայրի զարգացումը, և, ինչը նաև իր հերթին նշանակում է, որ մեր նախապատրաստություններն ու աշխատանքները` կապված Հայաստանի անվտանգային իրավիճակի բարելավման և պետական կառույցների աշխատանքի հետ, համարժեք են տեղի ունեցող իրադարձություններին, ինչը շատ կարևոր է»,- նշեց Փաշինյանը:

Վարչապետն արձանագրեց, որ Անվտանգության խորհրդի գործունեության շատ կոնկրետ օրակարգ է ձևավորվել:

«Այդ օրակարգով շարժվում ենք առաջ, և այսօրվա մեր քննարկման հարցերի շարքն էլ տեղավորվում է այդ օրակարգի շրջանակում, և մենք կոնկրետ արդյունքներ ենք արձանագրում մեր կողմից, անվտանգության խորհրդի կողմից նախանշված խնդիրների լուծման ուղղությամբ, և պետք է ամփոփենք այսօրվա վիճակով մեր ունեցած արդյունքները, և նախանշենք առաջիկա մեր անելիքները»,- ասաց վարչապետը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am