Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Սեպտեմբեր

Մոլդովայի նախագահը Երևանում կմասնակցի ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին

Մոլդովայի նախագահը Երևանում կմասնակցի ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը Երևանում կմասնակցի Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին Մոլդովայի նախագահը հայտնել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում:

«Զրուցել ենք Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստի անցկացման մասին, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-ին Երևանում, որին ես ևս մասնակցելու եմ»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Մոլդովայի նախագահը՝ ներկայացնելով Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հեռախոսազրույցի մանրամասները:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ