Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Հոկտեմբեր

Թրամփը հնարավոր Է համարել ԱՄՆ-ի ռազմական պատասխանը Սաուդյան Արաբիայի դեմ գրոհին

Թրամփը հնարավոր Է համարել ԱՄՆ-ի ռազմական պատասխանը Սաուդյան Արաբիայի դեմ գրոհին

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դոնալդ Թրամփը ԱՄՆ-ի ռազմական գործողությունները համարժեք պատասխան Է համարում Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա դրոնների գրոհին: Այդ մասին նա լրագրողներին հայտարարել Է Սպիտակ տանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նրան հարցրել են՝ կարող Է արդյոք ԱՄՆ-ի ուժային միջամտությունը, որը մարդկային զոհեր Է ենթադրում, համամասնական պատասխան դառնալ Saudi Aramco-ի հետ կապված միջադեպին: Թրամփը հաստատական պատասխան Է տվել, նշելով, որ անհրաժեշտ Է ինչպես հարկն Է պարզել տեղի ունեցածի հանգամանքները: Այդուհանդերձ, նախագահը հայտարարել Է, որ համաձայն Է պետքարտուղեր Մայքլ Փոմպեոյի հետ, որն ավելի վաղ Իրանին Է մեղադրել այդ հարձակման մեջ: Ընդսմին նա ճշտել Է, որ մոտ ժամանակներս Վաշինգտոնը «ստույգ կիմանա»՝ ով Է կանգնած գրոհի հետեւում:

Ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, Թրամփը նաեւ հայտարարել Է, որ ԱՄՆ-ը ցանկանում Է խուսափել Իրանի հետ բախումից: «ԱՄՆ-ը ոչ մեկի հետ պատերազմ չի ցանկանում».- ասել Է նա:

Ավելի վաղ ԱՄՆ-ի ղեկավարը հայտարարել Է, որ Միացյալ Նահանգների կողմից պաշտպանություն չի խոստացել Սաուդյան Արաբիային: Սեպտեմբերի 14-ին ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն Իրանի իշխանություններին մեղադրել Է Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա գրոհներին մեղսակից լինելու մեջ: Սեպտեմբերի 15-ին ամերիկացի սենատոր Լինդսի Գրեմը (հանրապետական Հարավային Կարոլինայի նահանգից) առաջակել Է ԱՄՆ-ի իշխանություններին՝ քննարկել Իրանի նավթային օբեյեկտներին հարվածներ հասցնելու հնարավորությունը՝ Սաուդյան Արաբիայի Saudi Aramco նավթընկերության ձեռնարկությունների վրա հարձակման պատճառով: Սեպտեմբերի լույս 14-ի գիշերը Saudi Aramco-ի՝ Սաուդյան Արաբիայի ազգային նավթըներության ձեռնարկությունները ենթարկվեցին դրոնների գրոհի:

Մասնավորապես, հարձակման Է ենթարկվել աշխարհի խոշորագույն նավթավերամշակման համալիրը, որը գտնվում Է երկրի արեւելքում: Դա հանգեցրել Է Սաուդյան Արաբիայում նավթի հանույթի կիսով չափ կրճատման՝ օրական 5,7 միլիոն բարելով: Հարձակման պատասխանատվությունն ստանձնել են եմենցի հուսի ապստամբները, սակայն ԱՄՆ-ը կասկածում Է նրանց մեղսակցությանը եւ պատահածի համար մեղադրել Է Իրանի իշխանություններին: Թեհրանը ժխտում Է այդ մեղադրանքները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ