Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Հոկտեմբեր

Մխիթարյանը` «Ռոմա»-«Սասուոլո» խաղի լավագույն ֆուտբոլիստ

Մխիթարյանը` «Ռոմա»-«Սասուոլո» խաղի լավագույն ֆուտբոլիստ

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Հռոմի «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Ռոմա»-«Սասուոլո» խաղի լավագույն ֆուտբոլիստ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Իտալիայի առաջնության 3-րդ տուրում «Ռոմա»-ն հյուրընկալեց «Սասուոլո»-ին և գերազանցեց 4:2 հաշվով: Մայրաքաղաքային ակումբի «Թվիթեր»-ի էջի անցկացրած քվեարկության արդյունքում Մխիթարյանը դարձել է խաղի լավագույն ֆուտբոլիստ:

Հայ կիսապաշտպանն իր նորամուտի խաղում դարձել էր նաև գոլի հեղինակ:

Մխիթարյանը «Ռոմա»-ին է միացել մեկ տարի վարձակալությամբ, ինչից հետո «Ռոմա»-ն ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերն «Արսենալ»-ից գնելու իրավունք կստանա: Հայ կիսապաշտպանը «Ռոմա»-ում կստանա տարեկան 3.5 միլիոն եվրո աշխատավարձ:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ