Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Հոկտեմբեր

ՀՀ ոստիկանությունը երեք օրում բացահայտել է հանցագործության 147 դեպք

ՀՀ ոստիկանությունը երեք օրում բացահայտել է հանցագործության 147 դեպք

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 13-ից 16-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 147 դեպք, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու՝ 25, առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու՝ 22, անձնական ունեցվածքի գողության՝ 20, յուրացման կամ վատնման՝ 13, ծեծի՝ 10, խարդախության` 9, թմրամիջոցի հայտնաբերման, սպանության սպառնալիքի և սառը զենքի հայտնաբերման՝ 4-ական, խուլիգանության, ապօրինի ծառահատման ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3-ական, անձի առևանգման, բնակարանային գողության, դրամանենգության, զենք-զինամթերքի առգրավման և թմրանյութի իրացման՝ 2-ական, պետական-հասարակական ունեցվածքի գողության, մաքսանենգության, գույքի դիտավորությամբ ոչնչացման, որսագողության, փաստաթուղթ կեղծելու, ազատությունից ապօրինի զրկելու, 16 տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու, սպառողին խաբելու, ջրերն աղտոտելու ու պաշտոնեական անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 3 անհատ կորած և 4 հետախուզվող:

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 5, մարմնական վնասվածք հասցնելու և խարդախության՝ 1-ական դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 31 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 47-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ