Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հայաստանի ֆուտբոլի առաջնության առաջատարը «Արարատ»-ն է

Հայաստանի ֆուտբոլի առաջնության առաջատարը «Արարատ»-ն է

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբի առաջատարը «Արարատ»-ն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 6-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Արարատ»-ը, որն ունի 16 միավոր: 13 միավորով երկրորդ տեղում «Շիրակ»-ն է: 10-ական միավոր ունեն «Արարատ-Արմենիա»-ն և «Լոռի»-ն:

5-6-րդ տեղերը 7-ական միավորով «Ալաշկերտ»-ը և «Նոա»-ն: «Փյունիկ»-ն ունի 6 միավոր (7-րդ տեղ), իսկ «Գանձասար-Կապան»-ը՝ 4 (8-րդ տեղ): «Ուրարտու»-ն վաստակել է միայն 2, իսկ «Երևան»-ը՝ ոչ մի միավոր չունի:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am