Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հրշեջները մարել են խոտածածկ տարածքների 5 հա ընդգրկած 16 հրդեհ

Հրշեջները մարել են խոտածածկ տարածքների 5 հա ընդգրկած 16 հրդեհ

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը սեպտեմբերի 14-ին 9 ահազանգ է ստացել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այրվել է՝

Երևանի Ավան վարչական շրջանում՝ 200 քմ, Նոր Նորք վարչական շրջանում՝ 500 քմ, Նուբարաշեն վարչական շրջանում՝ 400 քմ,

Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ 1000 քմ,

Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում՝ 1500 քմ, Աբովյան քաղաքում՝ 1600 քմ, 1 հա, Ակունք գյուղում՝ 2 հա,

Վայոց ձորի մարզի Վայք-Ջերմուկ ավտոճանապարհին՝ 7000 քմ տարածք:

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am