Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Սնոուդենը հայտնել է Ռուսաստանում գաղտնի ամուսնանալու մասին

Սնոուդենը հայտնել է Ռուսաստանում գաղտնի ամուսնանալու մասին

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը բրիտանական Guardian-ի հետ զրույցում հայտնել է, որ երկու տարի առաջ Ռուսաստանում ամուսնացել է Լինդսի Միլսի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Սնոուդենի խոսքով՝ հարսանիքը կազմակերպվել է գաղտնի:

Ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակիցը նշել է, որ սկզբում Ռուսաստանում իրեն միայնակ ու աշխարհից կտրված է զգացել, վախեցել է, որ ամերիկյան հետախուզությունն իրեն հետևում է:

«Ես այն մարդն էի, ում հետ ցանկանում էր հարցեր լուծել աշխարհի ամենահզոր կառավարությունը»,- ընդգծել է նա:

Սնոուդենը հայտնել է, որ հիմա հանգիստ շրջում է Մոսկվայում, այցելում է մշակութային միջոցառումներ, հանդիպում է մարդկանց ու ծրագրում է ապագան Ռուսաստանում:

Էդվարդ Սնոուդենը 2013 թվականին Washington Post և Guardian պարբերականներին էր փոխանցել գաղտնի փաստաթղթեր ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունների կողմից համացանցում մարդկանց հետևելու վերաբերյալ: Նա մեկնել էր Հոնկոնգ, ապա Մոսկվա, որտեղ որոշ ժամանակ մնացել էր օդանավակայանի տրանզիտային գոտում:

2014 թվականին Ռուսաստանը Սնոուդենին էր տրամադրել բնակության երեք տարվա իրավունք, որը թույլ է տալիս նրան ճամփորդել ոչ միայն Ռուսաստանում, այլև դրա սահմաններից դուրս: 2017-ին իրավունքը երկարացվել էր մինչև 2020 թվականը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am