Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Ամերիկացին մեկ րոպեում 98 մատիտ Է ջարդել եւ հայտնվել Գիննեսի ռեկորդների գրքում. UPI

Ամերիկացին մեկ րոպեում 98 մատիտ Է ջարդել եւ հայտնվել Գիննեսի ռեկորդների 
գրքում. UPI


ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Այդահոյի նահանգի բնակիչ Դեւիդ Ռաշը վերստին մտել Է Գինեսի ռեկորդների գրիք՝ 98 մատիտ ջարդելով մեկ րոպեում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է UPI գործակալությունը:
Ավելի քան 100 անգամ Գիննեսի ռեկորդների գրքում հայտնված Ռաշը գերազանցել Է մեկ րոպեում 90 ջարդված մատիտ՝ ավելի վաղ սահմանված ռեկորդը: Նշանակալից իրադարձության համար նա հարթակ Էր ընտրել իր նահանգի դպրոցներից մեկի կոնֆերենց-դահլիճը: Այն բանից հետո, երբ ռեկորդը գրանցվել Է, Ռաշը ելույթ Է ունեցել աշակերտների առաջ եւ նշել կրթություն ստանալու, մասնավորապես, բնագիտության ուսումնասիրման կարեւորությունը:
Նա պատմել Է, որ ներկայիս ռեկորդին պատրաստվել Է գրեթե մեկ տարի: Բացի դրանից, ինչպես ընդգծել Է ռեկորդակիրը, նախապատրաստվելիս ինքն օգտագործել Է բամբուկե փայտիկներ կերակրի համար, որպեսզի հարյուրավոր մատիտներ չգնի սոսկ դրանք ջարդելու համար:
Իր բլոգում նա հիշեցրել Է, որ ավելի վաղ սահմանել Է եւս մեկ «համանման ռեկորդ». մեկ րոեպում ջարդել Է 118 վարունգ:
Իր ռեկորդները Ռաշը սահմանում Է բնագիտական գիտությունների ժողովրդականացման՝ իր կազմակերպած արշավի շրջանակներում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am