Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Պաշտոնական այցեր Լատվիա և Լիտվա, ՄԱԿ-ի գագաթնաժողով. ԱԳ նախարարի առաջիկա օրակարգը

Պաշտոնական այցեր Լատվիա և Լիտվա, ՄԱԿ-ի գագաթնաժողով. ԱԳ նախարարի 
առաջիկա օրակարգը

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 16-17-ը պաշտոնական այցով լինելու է Լիտվայում, իսկ սեպտեմբերի 17-ին Լատվիայում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 13-ին լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Լիտվայում նախարարը հանդիպումներ է ունենալու վարչապետի, արտաքին գործերի նախարարի, Սեյմի նախագահի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Սեպտեմբերի 17-ին մեկնարկելու է այցը Լատվիա, որի շրջանակներում նախարարը կհանդիպի Լատվիայի նախագահի, Սեյմի նախագահի, ԱԳ նախարարի և այլ պաշտոնյաների հետ»,- ասաց Նաղդալյանը:

ԱԳՆ խոսնակը հայտնեց, որ սեպտեմբերի վերջին մեկնարկելու է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 74-րդ գագաթնաժողովը, որը ԱԳՆ-ի համար լինելու է ամենածանրաբեռնվածը:

«Գլխավոր ասամբլեայի աշխատանքներին մասնակցելու համար, բնականաբար, մեկնելու է նաև Զոհրաբ Մնացականյանը: Լինելու է բավական հագեցած օրակարգ: Նախատեսված են հանդիպումներ ինչպես երկկողմ, այնպես էլ եռակողմ ձևաչափերով: Նախարարը մասնակցելու է մի շարք միջոցառումների, մասնավորապես`ելույթով հանդես կգա ՄԱԿ անվտանգության խորհրդի «Անվտանգության և խաղաղության պահպանման ուղղված ՄԱԿ-ի և տարածաշրջանային կազմակերպությունների համագործակցություն» խորագրով բաց քննարկմանը: Այնտեղ կայանալու է նաև ՀԱՊԿ արտգործնախարարների հանդիպում: Մնացականյանը մասնակցելու է նաև հնագույն քաղաքակրթությունների ֆորումի նախարարական հանդիպմանը: Տեղի են ունենալու նաև մի շարք այլ հանդիպումներ, որոնց մասին կտեղեկացնենք... Դրանք դեռ մշակման փուլում են»,- եզրափակեց Նաղդալյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am