Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   2 Հուլիս 2022

Դուտերտեն առաջարկել Է կրակել կոռումպացված պաշտոնյաների վրա

Դուտերտեն առաջարկել Է կրակել կոռումպացված պաշտոնյաների վրա

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն քաղաքացիներին առաջարկել Է կրակել այն պաշտոնյաների վրա, որոնք կաշառք են պահանջում, բայց չսպանել նրանց: Սեպտեմբերի 13-ին այդ մասին հայտնել Է Manila Bulletin թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Եթե դուք հարկ, տուրք եք վճարում կամ տեղեկանք եք ստանում, իսկ պաշտոնյաներն ըստ որում կաշառք են պահանջում, խփեք նրանց: Իսկ եթե ձեզ մոտ զենք կա, ապա կարող եք կրակել նրանց վրա, սակայն մի սպանեք, որովհետեւ դատաքննության ընթացքում դուք կարող Է ներում չստանաք»,- հայտարարել Է Ֆիլիպինների ղեկավարը: Նրա խոսքով՝ կոռուպցիան խորապես արմատացել Է երկրի գրեթե յուրաքանչյուր պաշտոնյայի մեջ: Դուտերտեն խոստացել Է, որ նա, ով կրակի կոռուպցիոների վրա, չի ուղարկվի բանտ, այլ պարզապես լրջորեն կպատժվի ֆիզիկապես»:

Նախագահը նշել Է, որ եթե «կաշառակերության դեպքեր տեղի ունենան իր վարչակազմում, ապա ինքը կկանչի կոռուպցիոներին եւ գանգատով դիմածին թուլ կտա հարվածել նրա դեմքին»: Ռոդրիգո Դուտերտեն մինչեւ նախագահ ընտրվելն զբաղեցրել Է Ֆիլիպինների հարավի Դավաո քաղաքի քաղաքագլխի պաշտոնը: Այն ժամանակ նա հայտնի Է դարձել երկրի սուր խնդիրների լուծման ուղիների վերաբերյալ արած իր խիստ արտահայտություններով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]