Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Սեպտեմբեր

Հյուսիսային Իռլանդիայի բնակիչների կեսից ավելին պաշտպանել Է Իռլանդիայի հետ միավորվելու գաղափարը



ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարցման՝ այս շաբաթ հրապարակված արդյունքները ցույց են տվել, որ Հյուսիսային Իռլանդիայի (մտնում Է Մեծ Բրիտանիայի կազմի մեջ) բնակիչների 51 տոկոսը պաշտպանում Է անկախ Իռլանդիայի հետ նրա միավորվելը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Պահպանողական կուսակցության նախկին փոխնախագահ՝ հարցման հեղինակ Մայքլ Էշքրոֆթի տվյալների համաձայն՝ հասարակական կարծիքի ուսումնասիրության արդյունքներն արտացոլում են «Brexit-ի հետ կապված անորոշությունն ու անհանգստությունը»:
Էշքրոֆթը նշել Է, որ արդյունքների ստուգությունը վիճակագրական թույլատրելի անճշտության սահմաններում Է: Հարցումն անցկացվել Է օգոստոսի 30-ից մինչեւ սեպտեմբերի 2-ը: Դրան մասնակցել Է 1542 մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ