Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ՀՀ-ի և Ղազախստանի միջև քաղպաշտպանության վերաբերյալ օրինագիծը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ՀՀ-ի և Ղազախստանի միջև քաղպաշտպանության 
վերաբերյալ օրինագիծը

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «ՀՀ կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև` քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների կանխման և վերացման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագիծն ընդունվեց 110 կողմ և 1 դեմ ձայնով:

2018 թվականի սեպտեմբերի 12-ին ստորագրված համաձայնագրի նպատակը քաղաքացիական պաշտպանության, բնական և տեխնածին ռիսկերի կանխման, արտակարգ իրավիճակների վերացման, և տարերային աղետների դեպքում կամավոր և փոխադարձ օգնության տրամադրման համար քաղաքացիական պաշտպանության մասնագետների ուսուցման բնագավառներում կողմերի միջև փոխգործակցության ապահովումն է: Համաձայնագրով սահմանվում են նաև օգնության ցուցաբերման ձևերը, կարգը, օգնություն ցուցաբերող անձնակազմի կարգավիճակը, ենթակայությունը, կարգավորման օգնության ցուցաբերման հետ կապված գույքային հարցերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am