Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ՊՎԾ-ն «Երևան» ջրօգտագործողների ընկերությունում արձանագրել է մի շարք խախտումներ և թերություններ

ՊՎԾ-ն «Երևան» ջրօգտագործողների ընկերությունում արձանագրել է մի շարք 
խախտումներ և թերություններ

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը  ուսումնասիրություն է իրականացրել «Երևան» ջրօգտագործողների ընկերությունում՝ արդյունքում արձանագրելով մի շարք խախտումներ և թերություններ։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից, վերջիններս եղել են գրեթե նույն բնույթի, ինչ արձանագրվել էր նախկինում ծառայության կողմից՝ «Արմավիր», «Էջմիածին», «Արտաշատ», «Արարատ» և «Շենիկ» ջրօգտագործողների ընկերություններում իրականացված ուսումնասիրությունների ժամանակ: Այսինքն՝ խնդիրները ջրօգտագործող ընկերություններում կրել են համակարգային բնույթ:

Ընդհանուր գումարային արտահայտությամբ Երևան» ջրօգտագործողների ընկերությունում հայտնաբերված խախտումներն ու թերությունները կազմել են շուրջ 169.000.000 դրամ (հարյուր վաթսուն իննը միլիոն դրամ)։

Մասնավորապես, ընկերության կողմից ոռոգման համար անհրաժեշտ ջուրը ձեռք է բերվել խորանարդ մետրի հաշվարկներով, սակայն ջրտուքը իրականացվել է հեկտարի հաշվարկով, ջրի կառավարման համակարգ է մուտքագրվել խորքային հորերի և պոմպակայանների արտադրաողականության վերաբերյալ ոչ իրական տվյալներ, ինչպես նաև   չհիմնավորված  դեբիտորական պարտքեր, աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարների գծով նախատեսվածից ավել հաշվարկ է եղել:

Ջրի կորուստի ծավալը 2014-2018 թվականներին ջրի կորուստների առավելագույն ընդունելի մակարդակները գերազանցել է 2,348.9 հազ. մ³-ով:

Ընկերության կողմից ՀՀ պետական բյուջեից դրամաշնորհի կարգով ստացած միջոցների հաշվին իրականացվել են նաև ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերումներ` չառաջնորդվելով «Գնումների մասին» ՀՀ օրենսդրությամբ։

2017 թվականին «Մասիս» և «Երևան» ՋՕԸ միացման ձևով վերակազմակերպմամբ պայմանավորված հանձնման-ընդունման տեղեկանքում բացակայել են մինչ այդ «Մասիս» ՋՕ ընկերության հաշվեկշռում առկա արժեքով գույքային միավորները:

Ուսումնասիրության արդյունքում կազմված տեղեկանքն ուղարկվել է ՀՀ դատախազություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am