Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Երևանում անցկացվում է Ռազմական սպորտի միջազգային խորհրդի ամենամյա համաժողով

Երևանում անցկացվում է Ռազմական սպորտի միջազգային խորհրդի ամենամյա 
համաժողով

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում է Ռազմական սպորտային միջազգային խորհրդի Եվրոպական ֆեդերացիայի նախագահ գնդապետ Շվեդենի գլխավորած պատվիրակությունը։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պաշտպանության նախարարությունում կայացած մամուլի ասուլիսում գնդապետ Շվեդենի և գլխավոր քարտուղար Մոմբի Կոյտան ներկայացրեցին ՌՍՄԽ-ի գործունեությունն ու նպատակները:

Ռազմական սպորտի միջազգային խորհուրդը ստեղծվել է 1948թ. փետրվարի 18-ին։ CISM-ը միջազգային խոշորագույն մարզական կազմակերպություններից մեկն է, որին անդամակցում է 138 պետություն: «Ընկերություն սպորտի միջոցով» կարգախոսով գործող կազմակերպության նպատակն է տարբեր պետությունների զինծառայողներին մեկտեղել մարզական մրցահարթակներում, կազմակերպել տարբեր մրցություններ, որտեղ միմյանց կհանդիպեն տարբեր երկնրերի զինված ուժերի զինծառայողները, կմրցեն տարբեր մրցասպարեզներում առանց զենքի և ոչ մարտի դաշտում։ Նպատակներից մեկն էլ զինվորական և քաղաքացիական ապագա առաջնորդների համար ապահովել մշակութային իրազեկվածություն մյուս երկրերի վերաբերյալ, ինչը կնպաստի աշխարհում լարվածության նվազմանը։ «Որքան մարդիկ շատ են ճանաչում միմյանց, այնքան նվազում է հակամարտությունների հնարավորությունը»,- նշեց գնդապետ Շվեդենը: Յուրաքանչյուր տարի կազմակերպությունն անցկացնում է 20 առաջնություն, իսկ 4 տարին մեկ համաշխարհային խաղեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am