Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հայ մարզիկները Ղրղզստանում նվաճել են երկու մեդալ

Հայ մարզիկները Ղրղզստանում նվաճել են երկու մեդալ

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղրղզստանի Հանրապետության Իսիկ-Կուլ մարզի Չոլպոն-Աթա քաղաքում 2019 թվականի սեպտեմբերի  4-ից 9-ը անցկացվել է  ԱՊՀ անդամ պետությունների ազգային մարզաձևերի և խաղերի 2-րդ փառատոնը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, հայկական կոխ ըմբշամարտի հավաքական թիմը մրցաշարում  նվաճել  է մեկ արծաթե  և մեկ բրոնզե մեդալ: Հավաքականի մարզիկ  Մաքսիմ Մարգարյանը 84-կգ քաշային կարգում գրավել է 3-րդ տեղը, իսկ Էդիկ Պետրոսյանը 96-կգ քաշային կարգում արժանացել է մրցանակային 2-րդ տեղին: Հայկական կոխ ըմբշամարտի հավաքական թիմի  գլխավոր մարզիչն է  Բագրատ Երիցյանը:

Նշենք, որ ԱՊՀ անդամ պետությունների ազգային մարզաձևերի և խաղերի 2-րդ փառատոնին մասնակցել է 7 երկրի շուրջ 80 մարզիկ:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am