Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Էրդողանը խոսել է Սիրիայի հյուսիսում անվտանգ գոտի ստեղծելուն ուղղված քայլերի մասին

Էրդողանը խոսել է Սիրիայի հյուսիսում անվտանգ գոտի ստեղծելուն ուղղված քայլերի 
մասին

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսել է Սիրիայի հյուսիսում՝ Եփրատ գետի արևելյան շրջաններում անվտանգ գոտու ստեղծման աշխատանքների մասին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Դիքեն» լրատվամիջոցը:

Էրդողանը հայտնել է, որ իրենց դաշնակից ԱՄՆ-ի հետ համագործակցության ընթացքում հասկացել են, որ երկուստեք ցանկություններն ու նպատակներն այնքան էլ չեն համընկնում: ԱՄՆ-ն աջակցում է Եփրատի արևելյան ափերին տեղակայված քրդական ուժերին, իսկ Թուրքիայի նպատակը այդ տարածքը Քրդական աշխատավորական կուսակցության և մյուս նմանատիպ կազմավորումների զինյալներից մաքրելն է:

«Եթե մինչև սեպտեմբերի վերջ անվտանգ գոտին չստեղծվի, ապա մենք մեկ այլ եղանակով կմտնենք Սիրիայի հյուսիս: Սա մի քանի ուղղաթիռի թռիչքով և հինգից տասը զրահամեքենայով լուծվող հարց չէ»,- նշել է նախագահը:

Սիրիայի հյուսիսում՝ Եփրատ գետի արևելյան շրջաններում, անվտանգ գոտի ստեղծելու մասին 2013 թվականին առաջին անգամ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ-ում: Ըստ այդ ծրագրի՝ Սիրիայում տեղի ունեցող բախումների պատճառով երկիրը լքող սիրիացիների համար կստեղծվի մի տարածք, որտեղ կապահովվի նրանց անվտանգությունը: Այդ տարածքից պետք է հեռացվեն Քրդական աշխատավորական կուսակցության և մյուս նմանատիպ կազմավորումների զինյալները:

Թուրք-ամերիկյան բանակցությունների արդյունքում կողմերը համաձայնության են հասել, և օգոստոսի 24-ից սկսել է գործել Համատեղ գործողությունների կենտրոնը, որը համակարգելու և ղեկավարելու է անվտանգ գոտու ստեղծման աշխատանքները:

Թուրքիայի նախագահ խոսնակ Իբրահիմ Քալընը ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնին հայտնել է, որ թուրքական կողմը ավարտել է անվտանգ գոտի ստեղծելու համար իրականացվող նախապատրաստական աշխատանքները և ակնկալում է թափ հաղորդել հետագա համատեղ իրականացվելիք քայլերին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am