Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Երևան-Մոսկվա չվերթի ուղևորը հայտարարել է, որ իր ձեռքի իրերում ռումբ կա

Երևան-Մոսկվա չվերթի ուղևորը հայտարարել է, որ իր ձեռքի իրերում ռումբ կա

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Սիբիր» ավիաընկերության Երևան-Մոսկվա համար 908 չվերթի ուղևորների օդանավ նստեցման ժամանակ ուղևորներից մեկը հայտարարել է, որ իր ձեռքի իրերում ռումբ կա, սակայն որևէ պահանջ չի ներկայացրել։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից:

Անհապաղ տեղեկացվել են օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայությունը և ոստիկանությունը:
Ահազանգ ստանալուց հետո՝ ավիացիոն անվտանգության ծառայության աշխատողների կողմից ուղևորը մեկուսացվել է, օդանավում գտնվող նրա ձեռքի իրերը վերցվել են հսկողության տակ, կատարվել է օդանավում գտնվող ուղևորների իջեցում և ուղևորների, նրանց ձեռքի իրերի, ուղեբեռների, բեռի և օդանավի ամբողջական զննում։  Զննման ընթացքում օդանավով փոխադրման համար արգելված առարկաներ, իրեր, նյութեր և սարքավորումներ չեն հայտնաբերվել։
Ուղևորը հանձնվել է «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության գծային բաժին, կատարվում է քննություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am