Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Լիահույս եմ՝ Մխիթարյանը Հռոմում իրեն տանը կզգա. Ֆրանչեսկո Տոտի

Լիահույս եմ՝ Մխիթարյանը Հռոմում իրեն տանը կզգա. Ֆրանչեսկո Տոտի

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալական «Ռոմա» ֆուտբոլային ակումբի լեգենդար ավագ Ֆրանչեսկո Տոտին խոսել է Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանի «գայլերի» շարքերը համալրելու մասին:

«Մխիթարյանը կարող է իր հետ որակ և քանակ ապահովել: Նրա տեղափոխությունը լավ քայլ էր: Նա «Արսենալ»-ում վերջին շրջանում ռեգուլյար չի խաղացել, սակայն ես լիահույս եմ, որ Մխիթարյանն իրեն Հռոմում կզգա ինչպես տանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Տոտիի խոսքերը փոխանցում է Football Italy-ին:

Տոտիի կարծիքով՝ «Ռոմա»-ի երկրպագուները կընդունեն Մխիթարյանին, քանի որ վերջինս լավ տեխնիկա ունի:

Մխիթարյանը «Ռոմա»-ին է միացել մեկ տարի վարձակալությամբ, ինչից հետո «Ռոմա»-ն ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերն «Արսենալ»-ից գնելու իրավունք կստանա: Հայ կիսապաշտպանը «Ռոմա»-ում կստանա տարեկան 3.5 միլիոն եվրո աշխատավարձ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am