Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Արտգործնախարարն անդրադարձավ Իրանի հետ բարեկամական հարաբերությունները շարունակելուն

Արտգործնախարարն անդրադարձավ Իրանի հետ բարեկամական հարաբերությունները 
շարունակելուն

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է Իրանի հետ բարեկամական հարաբերությունները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` սեպտեմբերի 6-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Իրանի հետ հարաբերություններում ունենք բավական ծավալուն օրակարգ, որի նպատակն է թե՛ տարածաշրջանային անվտանգության, թե՛ զարգացման բնագավառում խորացնել համագործակցությունն այնպես, որպեսզի կարողանանք արդյունքներ ձևավորել այս նպատակը հետապնդելու առումով: Սա մեր ազգային շահերից է բխում: Իրանի հետ մեր բարեկամական հարաբերությունները բավական ակտիվ շարունակել ենք: Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ում հնարավորություն է տալիս հետապնդել մեր շահերը նաև այդ շրջանակի միջոցով»,- ասաց Մնացականյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am